Մաջադիա գյուղի կարատեի մարզիկները «Open Tbilisi» միջազգային մրցաշարից վերադարձել են 3 մեդալով:

Հոկտեմբերի 15-ին Թբիլիսիի «Արենա» մարզահամալիրում տեղի ունեցավ «OPEN TBILISI» Կարատեի 7-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Մաջադիա գյուղի մարզիկները, Ախալքալաքի Սպորտ դպրոցի մարզիչ` Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ: 10 մարզիկներից 3-ը նվաճել են մրցանակային հորիզոնականներ:

karate1

Պարոնյան Մարկոս (8-9 տարեկան) -23 կգ քաշային կարգում` բրոնզ
Ալեքյան Հենրիկ (6-7 տարեկան) +23 քաշային կարգում` բրոնզ
Էվաջյան Վոլոդյա (16-17 տարեկան) +61 կգ քաշային կարգում` արծաթե մեդալ:

Մաջադիա գյուղի կարատեի սեկցիան գործում է արդեն 8 տարի: Այս գյուղի մարզիկների շրջանում արդեն կան աշխարհի չեմպիոններ: