Հուլիսի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 286 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1701 մարդ, մահացել է 13 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 387 481, այստեղից ապաքինվել է 365 019 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 551:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 446 փորձարկում, այդ թվում 11 351-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 095-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 5.26% է, վերջին 14 օրվանը՝ 4,57%, վերջին 7 օրվանը՝ 4.92%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 353 835 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 8 501 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 65 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 291 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1088 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: