Քաղաքականություն 13 Մարտի, 2021 • Սալոմե Զուրաբիշվիլին պատվաստանյութի մասին. «Այսպիսին է թունելի վերջում լույսը»

«Այսպիսին է թունելի վերջում լույսը: Շնորհակալություն մեր միջազգային գործընկերներին, ովքեր դա հնարավոր դարձրեցին», — այս մասին «Twitter»-ում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ արձագանքելով երկիր ժամանած կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակի լուրը:

Ըստ նրա, աշխարհը կհաղթահարի համավարակի պատճառած ճգնաժամը՝ ցուցաբերելով համերաշխություն:

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց միասին աշխարհն ավելի ուժեղ է և համերաշխության միջոցով մենք կհաղթահարենք այս ճգնաժամը», — գրում է Սալոմե Զուրաբիշվիլին «Twitter»-ում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝