Երկրի Զբոսաշրջության ազգային վարչությունը հրապարակել է 2022 թվականի հունվար ամսի զբոսաշրջության վերաբերյալ նախնական զեկույցը, ըստ որի՝ 2022 թվականի հունվարին Վրաստան է այցելել 199 393 միջազգային ճանապարհորդ, ինչը 471 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Զեկույցի համաձայն՝ 199 393 այցելուներից 163 615-ը եղել են միջազգային զբոսաշրջիկներ, ովքեր երկրում մնացել են ավելի քան 24 ժամ։ Այցելուների այս թիվը 456 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։
Զբոսաշրջության վարչության տվյալներով՝ նախահամաճարակային շրջանի համեմատ Վրաստանում զբոսաշրջային հոսքը վերականգնվել է 53 տոկոսով։