Ախալքալաքի գլխավոր ջրատարում վթար է տեղի ունեցել, այդ պատճառով քաղաքի շուրջ 10 փողոցներում ջրամատակարարումը դադարեցված է: Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի աշխատակիցներն աշխատում են վթարի վերացման ուղղությամբ:

Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնից հայտնում են, որ քաղաքում ջրամատակարարումը ծրագրում են վերականգնել 2-3 ժամից: