Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում երգ ու պարով նշվել է աշնանային բերքի տոնը, ցուցադրելով աշնան բերքն ու բարիքը, ինչպես նաև տեղում պատրաստելով ավանդական խորոված կարտոֆիլ։

Միջոցառումն անցկացվել է երիտասարդական կենտրոնի բակում՝ բաց երկնքի տակ։

berqi ton4

Ցուցադրվել են Ախալքալաքի մունիցիպալիտետում աճեցված գյուղատնտեսական և բանջարեղենի բոլոր մշակաբույսերը։

berqiton

Ցուցահանդեսի հիմնական ցուցանմուշներն էին կարտոֆիլն ու հացահատիկը։

berqi ton2

Երիտասարդական կենտրոնի սաների ձեռքերով պատրաստվել են ավանդական ղափամա, փոխինձ և փենիր փափասին։ Տոնական սեղանին, բացի այս ուտեստներից ու բանջարեղենից, եղել են նաև բազմաթիվ տարբեր թթուներ և չրեր։ Ընթացքում կենտրոնի սաները պատրաստել են մի քանի ճաշատեսակներ: Այս ամենն ուղեկցվել է երգերով, պարերով ու բանաստեղծությունների ընթերցմամբ։

berq[ ton1

«Սա շատ կարևոր է երիտասարդների համար, մենք պետք է նրանց պարբերաբար ցույց տանք մեր ազգային ուտեստները՝ փոխինձը, փենիր փափասին և այլն, որպեսզի նրանք չմոռացվեն»,- ասել է Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը։

berqi ton

Միջոցառումն ավարտվել է պատրաստի ուտեստների համտեսով։