Ախալքալաքի սպասարկման կենտրոնը ստացել է 200 աղբարկղ, սակայն այն ​​չի կարող տեղադրել, քանի որ աղբատար մեքենաների բացակայության պատճառով տեխնիկապես ի վիճակի չէ դրանք սպասարկել: Մունիցիպալիտետը կրկին գումար է հատկացրել աղբատար մեքենա գնելու համար: Սակրեբուլոն այդ հարցը կքննարկի այսօր:

Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքով, իրենք այնպես էլ աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով: Նրանք դեռ աղբարկղերը տեղադրել են միայն Բեժանո, Կաջո, Ղադոլար գյուղերում և մտադիր են դնել նաև Մարտունի ու Տուրցխ գյուղերում, իսկ մնացածը կմնան այնքան ժամանակ, մինչև մունիցիպալիտետը նոր աղբատար մեքենաներ ստանա:

200 աղբարղկի գնման համաև տենդերը շահել է «Ունիպակի» ՍՊԸ-ն: Աղբամանները պլաստմասե են, 1,1 խոր / մ ծավալով: Սպասարկման կենտրոնն այս աղբարկղերը ստացել է մոտ 10 օր առաջ:

«Մնացածը կտեղադրենք հետո, քանի որ դեռ չենք կարող դրանք սպասարկել: Եթե ​​բոլոր 200 աղբամաններն էլ դեղադրենք, ուրեմն չենք կարողանա աղբահանել, մենք ունենք 3 մեքենա, որոնք սպասարկում են 300 աղբարկղ: Քանի դեռ չենք ստացել նոր մեքենաները, մենք չենք կարող բաշխել դրանք », – ասում է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

Մունիցիպալիտետը մեկ աղբատար մեքենա կստանա Ճապոնիայի դեսպանության դրամաշնորհով, և մեկ այլ մեքենա գնելու համար բյուջեից հատկացրել են 320 000 լարի գումար, որը Սակրեբուլոն դեռ չի հաստատել: Տարեսկզբին տեղական բյուջեից մունիցիպալիտետը գումար էր հատկացրել աղբատար մեքենա գնելու համար, սակայն մունիցիպալիտետի Սակրեբուլոյի վերջին նիստում այդ գումարը չեղարկվեց, և հիմա այն ​​կրկին հատկացնում են:

Մունիցիպալիտետը միջոցներ է հատկացրել նաև 6-7 խորանարդ մետր տարողությամբ 6 խոշոր աղբամանների գնման համար, որոնք դրվելու են գյուղերում:

Արմեն Բիչախչյանի խոսքով, մեքենաները գնելուց հետո իրենք նախատեսում են աղբամաններ դնել Բեժանո, Կաջո, Ազավրեթ, Խանդո, Դիլիսկա գյուղերում: Այսինքն՝ իրենք այս գյուղերի փոքր աղբամանները կփոխարինեն մեծերով:

«Ամեն տարի մենք Կաջո, Բեժանո գյուղից աղբը հանում ենք, այս տարի նույնպես աղբահանել ենք: Փոքր աղբարկղերը կփոխարինենք մեծ աղբարկղերով, որպեսզի ամեն տարի չմաքրենք», – ասում է Սպասարկման կենտրոնի տնօրենը:

Այս պահին Սպասարկման կենտրոնն ունի 3 «Mercedes» մակնիշի աղբատար մեքենա, որոնք սպասարկում են 300 աղբարկղ, և 2 սովետական ​​«ГАЗ-53», որոնք սպասարկում են 150 աղբարկղ: