Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 652 մարդ:

Մինչև հիմա երկրում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 383 մարդ, 11 մարդ մահացել է:

Կարանտինում է գտնվում 4 246 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 394: Արտասահմանում գտնվող Վրաստանի երեք քաղաքացի հայրենիք է վերադարձել բուժման նպատակով: