Վրաստանի ողջ մասշտաբով վերջին 24 ժամվա ընթացքում Ներքին գործերի նախարարությունն արձանագրել է արտակարգ դրության և պարետային ժամվա 115 նոր խախտում: Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն:

Գերատեսչության տեղեկատվությամբ, Ներքին գործերի նախարարության համապատասխան բաժանմունքի աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով բոլոր փաստերի հետ կապված օպերատիվ արձագանք են ունեցել:

Ոստիկանությունն արտակարգ դրության պայմաններում շարունակում է աշխատել 24-ժամյա ռեժիմում:

Գիշերվա ընթացքում իրավապահները 73 քաղքացու են տուգանել պարետաային ժամը խատխելու համար:

Եվս 15 մարդ տուգանվել է հանրային վայրերում մինչև 3 հոգու ներկայության և 2 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու կարգը խախտելու համար:

Ոստիկանությունը տուգանել է նաև ուղևորների փոխադրման և մեքենայով տեղաշարժման կանոնները խախտող 27 քաղաքացու:

Հիշեցնենք, մեկ ամսով արտակարգ դրություն Վրաստանում սահմանվել է մարտի 21-ին: Մարտի 30-ին Վրաստանի ողջ մասշտաբով համընդհանուր կարանտին հայտարարվեց և պարետային ժամ: Արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: