Արտակարգ դրության ժամանակ դեռևս չեն տուգանվի այն վարորդները, որոնց մեքենաները չեն անցել պարտադիր տեխզննումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Նախարարի հայտարարությամբ տեխզննման բոլոր կենտրոնները շարունակում են սպասարկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, սակայն ավտոպահեստամասերի և մի շարք այլ խանութների փակ լինելու պատճառով, ինչը խնդիրներ է ստեղծում մեքենաների վերանորոգման գործում, կառավարությունում գործող համակարգող խորհուրդը որոշում է կայացրել չտուգանել վարորդներին մինչև երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը:

Հիշեցնենք, Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մինչև ապրիլի 21-ը հայտարարված է արտակարգ դրություն: