Միխեիլ Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը:

Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան հայտնել է՝ նախկին նախագահը նշել է, որ կդադարեցնի հացադուլը, եթե դրանից հետո վերականգնողական բուժում ստանա բարձրակարգ կլինիկայում:

«Հացադուլից հետո վերականգնողական գործընթացը շատ ավելի բարդ է, քան ընթացքը, ուստի Գլդանիի հիվանդանոցը չունի պատշաճ պայմաններ, ոչ էլ որակյալ բուժանձնակազմ։ Բացի այդ, անհնար է վստահել այն աշխատակազմին, որի կողմից կիրառած բռնության կադրերը այսօր հասանելի դարձան բոլորին: Այստեղ չկա նաև անվտանգության և հոգեբանական ճնշումներից պաշտպանության երաշխիք, ինչը նույնպես Ստրասբուրգի դատարանի պահանջներից մեկն է։ Ամենամեծ վտանգը ես համարում եմ նաև Գորիի հիվանդանոցը, քանի որ այս հոսպիտալից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում ռուսական բանակը և հատուկ նշանակության ռուսական ստորաբաժանումները։

Ըստ այդմ՝ խնդրում եմ բժիշկներին որոշել, թե որ բազմաֆունկցիոնալ և բարձրակարգ կլինիկաներն ու բուժման ինչ մեթոդներ է հարկավոր կիրառել իմ վերականգնման գործընթացում։ Բժիշկների Խորհուրդը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և նրանց որոշումը պետք է լինի ոչ թե հանձնարարական, այլ պարտադիր պայման, որին ես անվերապահորեն ենթարկվելու եմ, իշխանությունն էլ է ենթարկվելու։

Այս իրավիճակում, հենց այս որոշումը կայացվի, և ես այս բանտի հիվանդանոցից տեղափոխվեմ համապատասխան բուժհաստատություն, անմիջապես կդադարեցնեմ հացադուլը»,- ասված է Սաակաշվիլիի հայտարարության մեջ: