«Հուլիսի 1-ից Քութայիսիի միջազգային օդանավակայան է վերադառնում հունգարական ցածրաբյուջետային Wizz Air ավիաընկերության կայանը», – այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Եվրոպայի ամենաարագ աճող ցածրաբյուջետային ավիաընկերությունը, Վրաստանից Եվրոպայի ուղղությամբ լրացուցիչ չվերթներ է կատարելու դեպի՝ Միլան, Պրահա, Աթենք, Սալոնիկ, Լարնակա և Մեմինգեն:
«Զբոսաշրջության սեզոնի բացման հետ մեկտեղ, մենք շատ լավ նորություն ունենք. Wizz Air-ի կայանը վերադարձել է Քութայիսիի միջազգային օդանավակայան և հուլիսից չվերթներ կիրականացնի դեպի վեց եվրոպական քաղաքներ, բայց առաջիկա ամիսներին կխթանի ուղղություններն ու հաճախականությունները և, կարծում եմ, շուտով կվերադառնա հին նշագծին», – հայտարարել է Նաթիա Թուրնավան:
Առաջին փուլում, եվրոպական երկրներում համավարակային իրավիճակի և սահմանափակումների պատճառով, մինչ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը շաբաթական մեկ անգամ կիրականացվեն կանոնավոր չվերթներ, Քութայիսիից՝ Միլան, Պրահա, Աթենք, Սալոնիկ, Լառնակա և Մեմինգեն:
Ընդհանուր առմամբ, այս փուլում հնարավոր կլինի Քութայիսիից Եվրոպա հասնել ուղիղ օդային ճանապարհով, ինը երկրների 14 քաղաքներ:
Հուլիսին Քութայիսիի միջազգային օդանավակայանից կիրականացվի 153 ուղիղ չվերթ: Դրանցից 111 ուղիղ չվերթը կիրականացվի դեպի Եվրոպա, 42-ը` դեպի Կենտրոնական Ասիա: Երկու ավիաընկերությունները, ինչպես Wizz Air-ը, այնպես էլ FLYARYSTAN-ը, նախատեսում են աստիճանաբար բարձրացնել ինչպես ուղղությունները, այնպես էլ հաճախականությունները ամառային սեզոնի ընթացքում: