EastFruit-ի վերլուծաբանները պարբերաբար վերահսկում են Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ «GeoStat»-ի կողմից հրապարակված պաշտոնական գների տվյալները: Օգոստոսին, հուլիսի համեմատ, բոլոր ապրանքների և ծառայությունների միջին մանրածախ գինը մնացել է գրեթե անփոփոխ։ Պարենային ապրանքների գները մի փոքր աճել են՝ մոտ 1%-ով։

Ամռանն ընդառաջ գնաճի դանդաղումը սովորաբար սեզոնային բնույթ է կրում և տեղի է ունենում ամեն տարի: Եթե վերանայենք նախորդ տարիների տվյալները, ապա գների աճի դրական միտում է նկատվում, ինչպես միջինում բոլոր գների (գնաճ), այնպես էլ հատուկ պարենային ապրանքների գների դեպքում։ Սակայն այս անգամ գների աճի դանդաղումը կարող է շարունակվել նաև առաջիկա ամիսներին։

TBC Capital-ի տնտեսագետները գների աճի ընդհանուր դանդաղումը բացատրում են հիմնականում ներմուծվող ապրանքների գների անկմամբ։ Կազմակերպությունն ակնկալում է, որ մինչև տարեվերջ գնաճը կնվազի մինչև 7 տոկոս։

Հետաքրքիր է, որ տարեկան կտրվածքով արդեն 15 ամիս է գները բարձրանում են երկնիշ թվերով։ Այս միտումը դեռևս տեսանելի է վերջին տվյալների մեջ: Օգոստոսին գների ընդհանուր մակարդակը նախորդ տարվա օգոստոսի համեմատ բարձր է եղել 11%-ով։ Վրաստանում պարենային ապրանքների գները մնացել են 16%-ով ավելի թանկ, քան մեկ տարի առաջ։

«GeoStat»-ը հրապարակում է մի քանի հիմնական մրգերի, ընդեղենի և բանջարեղենի գների ինդեքսները: Նրանցից, որոնք այժմ ակտիվորեն վաճառվում են վրացական խանութներում, միայն 5-ն են օգոստոսին տարեկան կտրվածքով գնաճ գրանցել։ Սա զարմանալի չէ, քանի որ 2021 թվականի օգոստոսը բավականին բարդ էր Վրաստանի տնտեսության համար՝ կապված Covid-համավարակից բխած սահմանափակումների հետ՝ առանձին ապրանքատեսակների գները պետք է բարձրանային։ 2021 թվականի օգոստոսին որոշ ապրանքատեսակների բարձր գների մեկ այլ հիմնական պատճառ հանդիսացավ վրացական ապրանքների նկատմամբ ռուսական աննախադեպ պահանջարկը։