Այս տարվա հուլիսի տվյալներով, 2019-ի համեմատ, Քութայիսիի միջազգային օդանավակայանում իրականացվող ավիաչվերթների թիվն աճել է 70%-ով, իսկ ուղևորահոսքը՝ 50%-ով:
Ըստ «Վրաստանի օդանավակայանների միության» տվյալների՝ 2021 թվականի հուլիսին Քութայիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 42 332 ուղևորի: 2019 թվականի հուլիսին ուղևորների թիվը կազմել է 84 728:
Բացի այդ, 2021 թ. հուլիսին իրականացվել է 186 չվերթ, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 267: Այս պահի դրությամբ Քութայիսիի միջազգային օդանավակայանում գործում է երեք ավիաընկերություն, որոնք չվերթներ են իրականացնում դեպի 11 երկիր՝ 19 ուղղություններով:
«Մենք անընդհատ աշխատում ենք ավիաընկերությունների հետ` նոր ուղղություններ ավելացնելու և չվերթների հաճախականությունը բարձրացնելու նպատակով: Ընդլայնումից հետո մեր ռազմավարական գործընկեր Wizz Air-ը վերադարձել է թարմացված Քութայիսիի միջազգային օդանավակայան, այս փուլում Wizz Air-ն ուղիղ կանոնավոր չվերթներ է իրականացնում եվրոպական 14 ուղղություններով:
Մենք նաև Վրաստանի ավիացիոն շուկային ներկայացրինք բոլորովին նոր ավիաընկերություն` Ղազախստանի ցածրարժեք FlyArystan ավիաընկերությունը: Ընկերությունն ուղիղ կանոնավոր չվերթներ է իրականացնում Քութայիսիից դեպի ասիական 4 ուղղությամբ, շաբաթական 12 ավիաչվերթ: Նաև օգոստոսին, բացի Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայաններից, Քութայիսիում սկսել է գործել Belavia ավիաընկերությունը:
Ինչպես տեսնում եք, Քութայիսիի օդանավակայանում եվրոպական ուղղությունների և նոր ավիաընկերությունների ներդրման դինամիկան աճում է, օգոստոսին մենք ունենք ավելի դրական ակնկալիքներ», – ասել է Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Թամար Արչուաձեն:
Միության տվյալներով, օգոստոսին Քութայիսիի միջազգային օդանավակայանը կիրականացնի 112 կանոնավոր չվերթ՝դեպի Եվրոպա և 54 չվերթ դեպի ասիական երկրներ: