Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 103-ով՝ հասնելով 224 533-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 82-ով և հասել 216 312-ի:
Իրականացվել է 3 452 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 163 742-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 505-ի, ևս 1 096 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 620 մարդ։