Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 26-ով՝ հասնելով 224 253-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Պաշտոնական հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 63-ով և հասել 216 112-ի:

Իրականացվել է 2 768 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 152 631-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 499-ի, ևս 1095 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 547 մարդ։