Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 344 649-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 109-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7 965 դեպք կա, այլ պատճառով՝ 1 500։
Ապաքինվել է ևս 186 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 331 027 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 157 է։
Ընդհանուր առմամբ 2 546 866 թեստ է արվել, մեկ օրում` 6 547։