Ախալցիխեի շրջանի Ծղալթբիլա գյուղում մահացած հոր և դստեր ընտանիքի անդամները Առողջապահության հաստատությանը մեղադրում են անուշադրության մեջ: Մահացած աղջկա մայրը հաստատում է, որ շտապ օգնությունը դստերը հիվանդանոց չի տեղափոխել, իսկ կլինիկան իր ամուսնուն տուն է ուղարկել: Չորս օր շարունակ, Covid-19-ին բնորոշ ախտանշաններ են նկատվում նաև ընտանիքի մյուս անդամների մոտ, սակայն նրանց չի հաջողվում 112 զանգահարել:

Ծղաթբիլիա գյուղում Քոսյանների ընտանիքի երկու անդամները վատացել են նոյեմբերի 16-ին: Հազ, բարձր ջերմություն և ցավեր հոր և դստեր մոտ սկսվել են միաժամանակ: Գյուղի բժիշկն ընտանիքին խորհուրդ է տվել բուժումը շարունակել հիվանդանոցում: Աննա Քոսյանն ասում է, որ շտապ օգնությունը զանգահարելուց հետո 3 ժամ ուշ է եկել, սակայն ծանր իրավիճակում գտնվող հորն ու դստերը հիվանդանոց չեն տեղափոխել: Իսկ գյուղում, կորոնավիրուսից վախենալով, ընտանիքի մեքենան ոչ ոք չի համաձայնել վարել:

Շտապ օգնության գնալուց հետո 40-ամյա կինը մահացել է: Սակայն ողբերգությունն այսքանով չի ավարտվել: Քոսյանների ընտանիքի հարազատը նշում է, որ մի քանի ժամերի ընթացքում բարդացել է նաև հոր առողջական վիճակը: Նա ևս մահացել է: Լիդա Պողոսյանը շտապ օգնության աշխատակազմից բացի, անուշադրության մեջ է մեղադրում նաև կովիդ-կլինիկաներին:

Հակոբ Քոսյանը «Իմեդի» կլինիկա է գնացել է նոյեմբերի 23-ին: Չնայած նա գրանցվել է, բայց ոչ մի տեղ մանրամասներ նշված չեն, որի պատճառով կլինիկայի տնօրենը կասկածում է, որ Քոսյաններն ուզում էին PCR թեստ հանձնել: Իսկ քանի որ հիվանդանոցն այլևս թեստեր չուներ, հաջորդ օրն են գրանցել:

Ծղալթբիլա և ևս չորս գյուղերը երկու բժիշկ ունեն՝ Մարիա Կարակեզյան և Վահան Վահանյանը: Բժշկուհի Մարիան ասում է, որ Քոսյանների դիմելուն պես նա անմիջապես կանչել է շտապ օգնություն: Բժիշկը նաև նշում է, որ բարդ համաճարակային իրավիճակից ելնելով, Covid-19-ի թեստ բոլորը չեն կարող հանձնել:

Ընտանիքի երկու անդամին հուղարկավորելուց հետո, ջերմություն ունեն նաև մյուս երկու անդամները: Մինչև օրա Քոսյանները չեն կարողանում 112 շտապ օգնության հետ կապ հաստատել:

Աղբյուրը՝ TV9.ge