«Մենք դեռ երկար չենք կարողանա հանել դիմակների հետ կապված սահմանափակումները, դա ուղղակիորեն կապված է պատվաստվածների թվի հետ», — այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Նրա խոսքով՝ դիմակը պաշտպանության միջոց է, հատկապես կորոնավիրուսի տարածման պիկ շրջանում:
«Որքան էլ մենք արդյունավետ հաղթահարենք մինչեւ մայիսի վերջ սպասվող պիկը, դիմակը պաշտպանության միջոց է», – հայտարարել է Թամար Գաբունիան:
Միաժամանակ, փոխնախարարի խոսքով, ակտիվորեն քննարկվում են գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակումների մասնակի թուլացման հարցը:
«Ակտիվ քննարկում է գնում գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակման հարաբերական թուլացման մասին, խոսքը ժամանակի տեղափոխման մասին է։ Բոլորը հասկանում են, որ մենք դրա համար պիկի շրջանում ռեսուրսներ չունենք», — հայտարարել է Գաբունիան: