Հայաստանում հունվարի 27-ին կատարվել է 8 707 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 536 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 267 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 361 754 դեպք, որոնցից 335 227 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16 965 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8035 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 526 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 561 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 709 073 թեստավորում: