Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունիսի 17-ից նախկին զինվորական ավանը և Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամուրջը կփակվի՝ հիմնանորոգման նպատակով:
Կամրջի հիմնանորոգումը, որն արդեն բավականին երկար ժամանակ գտնվում է վատ վիճակում, կսկսվի վաղը՝ հունիսի 17-ին: Այն կտեւի մոտ երկու ամիս:
Այն մասին, թե ո՞վ է իրականացնում հիմնանորոգումը, ի՞նչ է արվելու վերականգնման շրջանակներում և ի՞նչ անհարմարություններ կպատճառի կամրջի փակումը բնակչության համար, կարող եք տեղեկանալ Jnews-ի հաջորդ նյութերում: