Ախալքալաքում այս տարի, ինչպես և նախորդ տարի, զանգվածային միջոցառումներով չեն նշում Վրաստանի Անկախության օրը, պատճառը կորոնավիրուսն է:

Ախալքալաքի քաղաքապետարանից Jnews-ին հայտնեցին, որ կա հրահանգ այս տարի Վրաստանի Անկախության օրը ոչ մի տոնական միջոցառում չկազմակերպել:

«Զարդարանքի համար միջոցներ չեն հատկացվել, բայց Թբիլիսիից մեզ բավականին շատ դրոշներ են ուղարկել: 26 դրոշները դրանք այն դրոշներն են, որոնք կախված են, մնացածը հներն են: Մենք այս տարի իրավունք չունենք միջոցառումներ անցկացնել, տեղական պարի համույթները պատրաստ էին, նրանք կարող էին պարել, բայց չի կարելի», – ասում է Վալերի Ստելմաշովը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետը:

Վրաստանի Անկախության օրն Ախալքալաքում արդեն երկրորդ տարին է չի նշվում, պատճառը COVID-19-ի համավարակն է:

Ավելի վաղ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ 12 մունիցիպալիտետներ 148 178 լարի պիտի ծախսեին՝ քաղաքները դրոշներով և պաստառներով զարդարելու համար: Այս ծրագրի շրջանակներում նրանք զարդարում էին Ախալքալաք, Թելավին, Մցխեթան, Օզուրգեթին, Ախալցիխեն, Ամբրոլաուրին, Մառնեուլը, Փոթին, Գորին, Քութաիսին, Զուգդիդին, Ռուսթավին: