Ախալքալաքում, USAID- ի ֆինանսական աջակցությամբ, CIP կազմակերպությունն անցկացրեց տեղեկատվական թրեյնինգ այն մասին, թե ինչպես աջակցել կարտոֆիլագործության մեջ կանանց հավասար մասնակցության բարձրացմանը:
Թրեյնինգը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 8-ին, «Eurostar» համալիրում: Այն տեղեկատվական բնույթ էր կրում և նպատակ ուներ հնարավորություն տալ կին ֆերմերների լիարժեք մասնակցմանը կարտոֆիլագործության ոլորտում: Գենդերային փորձագետ Իրա Ժերարը մասնակիցներին տեղեկացրեց, թե որտեղ կարող են նրանք գտնել տեղեկատվություն, որը կանանց կօգնի հմտանալ կարտոֆիլագործության մեջ, նաև խոսեց գյուղատնտեսական «Կարտոֆիլի արտադրության ցանց» կոոպերատիվի կողմից առաջարկվող հնարավորությունների մասին, ինչպես նաև այն մասին, թե ով կարող է դառնալ նրա անդամ:
«Կարտոֆիլի արտադրության ցանց» կոոպերատիվը Վրաստանում հիմնադրվել է USAID- ի աջակցությամբ՝ կարտոֆիլագործության զարգացման նպատակով:
«Թրեյնինգի նպատակն է կանանց իրազեկել, թե ինչպես հավասարապես մասնակցել կոոպերատիվներին, որոնք ստեղծվում են և կոչվում են «Կարտոֆիլի արտադրության ցանց», և հավասարապես ստանալ օգուտի սեփական մասնաբաժինը», – մեկնաբանեց գենդերային փորձագետ Իրա Ժերարը:
Հավաքվածներին ցուցադրեցին և պատմեցին նաև կաթիլային ոռոգման մասին:
Թրեյնինգն անցկացվեց կարտոֆիլի զարգացման USAID֊ի ծրագրի շրջանակներում:

Նման նյութեր:
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը:
26.05.2022 | նորություններ
Սոֆիա Մելքոնյանը 27 տարի միայնակ է ապրում Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում կիսաքանդ տան մեջ: Չի կարող աշխատել, առողջական խնդիրներ ունի: Ապրում է կենսաթոշակի և պետության…
26.05.2022 | նորություններ
Այսօր Վրաստանի Ազգային բանկի լարիի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքը նվազել է: Բայց 100 ռուբլին կրկին պաշտոնապես 5 լարիից ավելի արժե, իսկ…
26.05.2022 | նորություններ
Տավշանկա բլուրն (Ամիրանիս գորա) Ախալքալաքի բնակիչների համար կանաչապատ տարածք է, որտեղ բնակիչները սիրում են իրենց ժամանակն անցկացնել մաքուր օդ շնչելով, բայց աստիճանաբար բլրի ստորոտին գտնվող…
26.05.2022 | նորություններ
Ախալքալաքի Թումանյանի անվան Թիվ 1 հայկական դպրոցի մարզադահլիճում երեկ հնչել են վրացական երգեր ու ներկայացվել վրացական պարեր։ Դպրոցականների շուրթերից հնչել են երախտագիտության ու գովեստի խոսքեր։…
26.05.2022 | Հասարակություն
Այսօր՝ մայիսի 25-ին, Երևանում Վրաստանը ներկայացնող ջավախքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը երրորդ ռաունդում վստահ հաղթանակ է տարել իտալացի բռնցքամարտիկ Գլանլուկա Ռուսսոյի նկատմամբ: Արդեն մայիսի 27-ին, Գոմցյանը…
25.05.2022 | Հասարակություն
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Թուրքիա մեկնող բեռնատարների ավելի քան 20 կիլոմետրանոց շարասյունը չի նոսրանում։ Դեռևս հերթի առաջին բեռնատարներն են հատում սահմանը, իսկ շարասյունի վերջից…
25.05.2022 | Հասարակություն
Ախալքալաքի կենտրոնական Մաշտոցի հրապարակն այսօր փակ է տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար, քաղաքը պատրաստվում է Վրաստանի Անկախության տոնը նշելուն: Հրապարակի կենտրոնում կլինի բեմ և այլ ինստալյացիաներ,…
25.05.2022 | Հասարակություն