Այսօրվանից Վրաստանի շրջանների մեծ մասում եղանակը կբարելավվի: Մայրաքաղաքում նույնպես կլինի առանց տեղումների եղանակ:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով, արևմուտքում կլինի մինչև +26, իսկ արևելքում` +29 աստիճան:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +26, +27 աստիճան:
«Վրաստանում եղանակի վատթարացման պատճառը Սև ծովի հյուսիս-արևմուտքից տարածված համեմատաբար զով ու խոնավ օդային զանգվածներն էին: Այսօրվանից Վրաստանում տեղումների ինտենսիվությունը կնվազի: Կեսօրին միայն որոշ շրջաններում կլինի կարճատև անձրև և ամպրոպ: Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև +26 աստիճան: Արևելյան Վրաստանում ջերմաստիճանը կհասնի +29-ի: Մայրաքաղաքում սպասում ենք առավելապես առանց տեղումների եղանակ: Ժամանակ առ ժամանակ քամին կփչի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Ինչ վերաբերում է առաջիկա մի քանի օրերին, մենք այլևս հորդառատ անձրև չենք սպասում, և օդի ջերմաստիճանը արևմուտքում, ինչպես նաև արևելյան Վրաստանում, ներառյալ մայրաքաղաքում, կբարձրանա մի քանի աստիճանով», – ասել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության եղանակի կանխատեսող Մայա Քաաձեն: