Սննդի ազգային գործակալության մասնագետները Վրաստանում իրացվող ներկրված ձմերուկներում նիտրատների բարձր պարունակություն են հայտնաբերել։

Բոստանային կուլտուրաների ստուգումներն իրականացվում են հանրապետության ողջ տարածքում մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտներում: Տեսուչները հետազոտման համար լաբորատորիա են ուղարկել ձմերուկի 12 նմուշ։ Նրանցից յուրաքանչյուրում նիտրատների պարունակությունը թույլատրելի նորմայից բարձր է եղել։

Բիզնես օպերատորներին հանձնարարվել է վաճառքից հանել և ոչնչացնել այն մթերքը, որը չի համապատասխանում պահանջներին։

«Գործակալությունը կշարունակի շուկայահանված ձմերուկների նմուշառումն ու ուսումնասիրությունը», – ասվում է գործակալության հաղորդագրությունում: