Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դոզան կարող է մեծացնել դելտա շտամից պաշտպանությունը մինչև 100 անգամ:
Pfizer ընկերության հրապարակած զեկույցում նշվում է, որ երրորդ դեղաչափը լրջորեն ուժեղացնում է դելտա-տարբերակի չեզոքացումը:
Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ 18–ից 55 տարեկան մարդկանց մոտ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը սահմանելուց հետո հակամարմինների քանակն աճում է ավելի քան հինգ անգամ, իսկ 65-ից 85 տարեկան մարդկանց մոտ՝ 11 անգամ:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների ղեկավար Ռոշել Վալենսկին հայտարարել էր, որ դելտա-շտամին ներկայումս բաժին է ընկնում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման 83 տոկոսը, ինչը 50 տոկոսով ավելի է, քան հուլիսի սկզբին: