«Համապատասխան փոփոխություններ կկատարվեն բաց տարածքում շնչադիմակի օգտագործման մասին որոշման մեջ, որտեղ որոշակի թվով մարդիկ կհավաքվեն», – ասել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Նա հայտվել է, որ համակարգող շտաբն արդեն աշխատում է այս ուղղությամբ, քանի որ քաղաքացիներն այլևս շնչադիմակ չեն կրում նույնիսկ փակ տարածքում:
«Խորհրդին քննարկում եղավ, և, իհարկե, տեղի կունենան մի շարք խստացումներ: Առաջին հերթին՝ կատարման մասով: Բնակչությունն ազատ է զգում իրեն, իսկ շնչադիմակ նույնիսկ փակ տարածքում չեն կրում արդեն: Այսօր որոշվեց բաց տարածքում շնչադիմակի վերաբերյալ հանձնարարական ներկայացնել: Գիտեք, մենք հանձնարարական էինք տալիս, որ բաց տարածքներում, որտեղ որոշակի քանակությամբ մարդիկ են հավաքվում, անհրաժեշտ է շնչադիմակ կրել: Այս մասին այսօր որոշում կա, և շտաբը կմշակի այս հարցը: Հավանաբար, շնչադիմակի կիրառման հետ կապված որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կկատարվեն: Համակարգող շտաբին հանձնարարվել է այդ մասին և առաջիկայում կմշակվեն հանձնարարականներ», – նշել է Ամիրան Գամղրելիձեն: