Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալության տվյալներով, 2023 թվականի առաջին 4 ամսում պահպանվող տարածքներ այցելուների թիվը 34 տոկոսով գերազանցել է 2019 թվականի ռեկորդային տվյալները։
Գործակալության տվյալներով՝ խոսքը 4 ամենահայտնի պահպանվող տարածքների մասին է, որտեղ այս տարվա առաջին 4 ամիսներին ընդհանուր առմամբ այցելել է 48 415 այցելու։
Համաձայն այդ տվյալների՝ 2023 թվականի 4 ամսում, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, այցելուների թիվը Սաթափլիայի քարանձավ ավելացել է 94 տոկոսով, Օկացեի կիրճ՝ 44, Մարտվիլիի կիրճ՝ 30 և Պրոմեթևսի քարանձավ՝ 21 տոկոսով։
«Նշված պահպանվող տարածքներում զգալիորեն ավելացել է միջազգային այցելուների թիվը, որոնց թվում ավելի շատ են այցելուները Լեհաստանից, Հնդկաստանից, Լատվիայից, Ռուսաստանից և Ղազախստանից։
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալությունը էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ իրականացնում է մի շարք կարևոր ծրագրեր, որոնք մի կողմից նպաստում են մեր եզակի բնության և կենսաբազմազանության պաշտպանությանն ու պահպանմանը, մյուս կողմից, զգալի ներդրում ունենում երկրում էկոտուրիզմի զարգացման գործում, ինչը դրականորեն է ազդում տեղի բնակչության սոցիալական կյանքի, տնտեսական վիճակի վրա»,- նշված է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալության տարածած հաղորդագրության մեջ։