Վրաստան մուտք գործելու համար առողջության ապահովարգություը պարտադիր չէ։ Պարտադիր ապահովագրություն ունենալու մասին տեղեկությունը հայտարարել էր Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:
Այս տեղեկությունը JNEWS-ին հաստատեց նաև Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։ Այս հարցը անհանգստացնում է Ախալքալաքի շրջանի բնակիչներին, մեզ դիմեց մի բնակիչ, ում ընտանիքի երեք անդամները պետք է գնան Հայաստան, նրանք Հայաստանի քաղաքացիներ են: Նրանք անհանգստացած են ֆինանսական մեծ ծախսերի համար, քանի որ, եթե երեքն էլ նորից վերադառնան Վրաստան, պետք է հանձնեն PCR թեստ (ընդ որում երկու անգամ) և դրան ավելանում է առողջության ապահովագորությունը:
JNEWS-ը փորձեց ճշտել, արդյո՞ք իրականում առողջության ապահովարգություը պարտադիր է։ Կառավարության թեժ գծից մեզ ասացին՝
«Առողջության ապահովարգությունը պարտադիր չէ։ Դա նրա համար է, որ օրինակ՝ եթե օտար երկրի քաղաքացին մտնի Վրաստան և Վրաստանում նրա մոտ հաստատվի կորոնավարակ, այդ դեպքում եթե անձն ունենա առողջության ապահովագրություն նրա երկիրը կհոգա բուժման ծախսերը։ Թե չէ սահմանին ապահովագրության փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր չէ»: