Այսօր՝ ապրիլի 19-ին, պլանային աշխատանքների իրականացման պատճառով Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ: Այս մասին հայտնում է «EnergoPro Georgia» ընկերության պաշտոնական կայքը:

Ժամը 12:00-ից մինչև 18:00-ն հոսանք չի լինի քաղաքի հետևյալ փողոցներում՝ Աղմաշենեբելի, Ազատության, Նալբանդյան, 14-րդ և 15-րդ նախկին զինվորական քաղաքային ավաններում, Թումանյան, Դեմիրճյան, Մյասնիկյան, Էնգելսի, Թ. Թագուհու, Ջավախեթյան, Կարլ Մաքսի, Կլարա Ցետկինի, Նազարեթյան, Աղամալյան, Կնունյանց և Մաշտոցի: