Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 309-ով՝ հասնելով 165 221-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 9 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր` ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 357-ով և հասել 153 857-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 028 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 628 405-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 016-ի, ևս 741 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 607 մարդ։