Bloomberg-ի վերջին տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ընթանում 133 երկրներում, պատվաստվել է ավելի քան 420 մլն մարդ:

Ըստ պարբերականի՝ աշխարհում ամեն օր կորոնավիրուսից պատվաստվում է մոտ 10 մլն մարդ:

Ամենաշատը պատվաստվել են ԱՄՆ-ում՝ 118 մլն մարդ, երկրորդ տեղում Չինաստանն է, որտեղ պատվաստվել է 64.9 մլն մարդ: Իսկ Եվրամիությունում պատվաստավել է 55 մլն մարդ:

Bloomberg-ի տեղեկատվության համաձայն՝ բնակչության պատվաստումն ամենաարագ տեմպերով ընթանում է Իսրայելում, որտեղ 49.7 տոկոսն արդեն ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժինը: Իսրայելին հաջրոդում է Արաբական Միացյալ Էմիրությունները, այնուհետև Միացյալ Թագավորությունը եւ Չիլին: