Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ Վրաստանում 20-ամյա կին է բերման ենթարկվել՝ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահման մեղադրանքով:
Հետաքննության համաձայն՝ հետագա իրացման նպատակով, ձերբակալվածը Հայաստանից թմրանյութ է ստացել:
Մեղադրյալին ձերբակալելու համար իրականացվել է միջազգային փորձնական թմրանյութերի առաքում: Այս գործողությանը մասնակցել են Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության, Հայաստանի պետական մաքսային կոմիտեի և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցներ:
Ձերբակալվածի մարմնական զննության ժամանակ ոստիկանությունը որպես իրեղեն ապացույց առգրավել է «Ալֆա-ՊՎՊ» թմրանյութ, մեֆեդրոն ու շինծու «Ալֆա-ՊՎՊ» թմրամիջոցներ:
Քրեական գործը հարուցվել է «Թմրամիջոցների, դրանց անալոգերի, պրեկուրսորների կամ նոր հոգեմետ նյութերի անալոգային արտադրություն, պատրաստում, ձեռքբերում, պահպանում, փոխադրում, փոխանցում կամ վաճառք» հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչ վեց տարի ժամկետով: