Վրաստանը 191 երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում Ուկրաինային 400 տոննա մարդասիրական օգնություն մատակարարելու առումով:Նման տվյալներ է հրապարակում Ուկրաինայի պետական փոստը՝ «Ukrposhta»-ն։
Հաղորդագրությունում արտացոլված են ապրիլի 1-ի պաշտոնական տվյալները։
Վրաստանը ներառվել է նաև այն 14 երկրների թվում, որոնք ֆիզիկական և իրավաբանական անձանց թույլ են տալիս ստացողներին անվճար ծանրոցներ ուղարկել Ուկրաինա:
Ըստ «Ukrposhta»-ի՝ երկրորդ տեղում Ռումինիան է՝ 80 տոննա մարդասիրական օգնությամբ, որին հաջորդում է Բելգիան՝ 40 տոննայով։
«Վրացական փոստը լոգիստիկ կերպով ապահովել է մարդասիրական բեռների առաքումը Ուկրաինայի փոստի հետ համագործակցությամբ։ Միևնույն ժամանակ, վրացական փոստը արշավ է սկսել և, ի նշան ուկրաինացի ժողովրդին համերաշխության, Վրաստանի կառավարության որոշմամբ անվճար մարդասիրական փոստ է ուղարկում Ուկրաինա»,- նշում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Գերատեսչությունը հայտնում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Վրաստանից ուկրաինացի ժողովրդին օգնության տեսքով ուղարկվել են տարատեսակ առաջին անհրաժեշտության պարագաներ, այդ թվում՝ սննդամթերք և ըմպելիք, առաջին անհրաժեշտության պարագաներ և բժշկական օգնություն։