Գրիգոլ Վաշաձեն հայտարարություն է արել այսօրվա Ախալքալաքում կատարվածի առիթով և հիմա ուղևորվում է Ախալքալաք։
“Մեր չորս կողմնակիցներին դաժանաբար ծեծել են, մեր շտաբ են հարձակվել խմբով, պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ղեկավարությամբ”,- հայտարարել է “Ուժը միասնության մեջ է” դաշինքի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։
Վաշաձեն Ներքին գործերի նախարարությանը կոչ է անում շտապ արձագանքել։
“Հարձակվել են անսպասելիորեն, մահակներով։ Աշոտ Ռաիսյանին, Ապեր (Աբրահամ) Աբրահամյանին, Տիգրան Աբրահամյանին և Միշա Աղաբաբյանին դաժանաբար ծեծել են։ Մենք կոչ ենք անում իշխանություններին բռնությունից հրաժարվել, մենք ոչ մի սադրանքի չենք ենթարկվելու։ Ես կոչ եմ անում Ներքին գործերի նախարարությանը, ովքեր ընտրությունների ժամանակ մաքսիմալ հանգստություն պահպանեցին և հրաժարվեցին կատարել քաղաքական առաջադրանքներ, անմիջապես ձերբակալեն այդ մարդկանց։ Սա քրեական օրենսգրքի հանցագործություն է և պետք է անհապաղ արձագանքել։ Մենք հանգստություն ենք պահպանում, ի տարբերություն “Վրացական երազանքի”, որն էլ ինչպես երևում է խելքերը կորցրել են”, – հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն։