Ապրիլի 30-ը Վրաստանի Զինված ուժերի օրն է: Այսօր վրացական բանակը դարձել է 29 տարեկան:
1990-ի դեկտեմբերին Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծվեց Ազգային Գվարդիան: 1991 թվականի ապրիլի 24-ի հրաման է տրվել զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության մասին: Զորակոչը պաշտոնապես սկսվել է ապրիլի 30-ին, և այստեղից էլ սկսվում է ժամանակակից վրացական բանակի պատմությունը:
Բանակը հիմնականում համալրված է պայմանագրայիններով: Սակայն, Վրաստանի Զինված ուժերը ամեն տարի համալրվում է զորակոչիկներով: Պարտադիր զինվորական ծառայությունը տևում է մեկ տարի, իսկ պայմանագիրը կնքվում է չորս տարի ժամկետով:
Այսօր Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհված հերոսների հիշատակին:
Վրաստանի վարչապետ՝ Գիորգի Գախարիան, նախագահ՝ Սալոմե Զուրաբիշվիլին, խորհրդարանի նախագահ՝ Արչիլ Թալակվաձեն և Պաշտպանության նախարար՝ Իրակլի Ղարիբաշվիլին ծաղիկներ են դրել պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ Վրաստանի տարածքային ամբողջականության պայքարում զոհված հերոսների հիշատակին: