Բոլոր կանոնակարգերի մեղմացումը որոշակի ռիսկ է դեպքերի ավելացման համար: Այս մասին ցամաքային սահմանների բացման վերաբերյալ Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Գամղրելիձեն նշում է, որ այդ պատճառով բոլոր հանձնարարականները պետք է խստորեն պահպանվեն:

«Չի կարելի, որ սահմանը հատի անձ, ով չունի «Փի Սի Ար» թեստի բացասական պատասխան: Նույնը պատվաստման դեպքում, ովքեր պատվաստվել են երկու դեղաչափով, նրանք պետք է ներկայացնեն թեստի պատասխանը: Առաջարկություններ են մշակվում նաև, որ այստեղ գտնվելու ընթացքում նրանք անցնեն պարբերական փորձարկում:

Մենք պետք է շատ զգույշ լինենք, քանի որ ցամաքային սահմաններով ավելի շատ մարդ կմտնի երկիր: Մյուս կողմից, հասկանալի է, որ տնտեսությունը և զբոսաշրջությունը պետք է զարգացնել և բացել, որը հանդիսանում է տնտեսական զարգացման աղբյուրներից մեկը, բայց մենք պետք է խստորեն լինենք շնչադիմակ կրելու, հավաքույթների և հեռավարության պահպանման առումով և, ամենակարևորը, պատվաստումների հետագա ակտիվացման առումով:

Մենք պետք է քայլենք դանակի եզրով: Մի կողմից, ես հասկանում եմ, որ գալիս է ամառը, շոգ է, զբոսաշրջիկների թիվը կավելանա, բայց չափազանց անհրաժեշտ է խստորեն հետևել և իրականացնել բոլոր հանձնարարականները», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:

Համակարգող խորհրդի որոշման համաձայն, Վրաստանը հունիսի 1-ից կբացի իր ցամաքային սահմանները: