Հայաստանում հունվարի 4-ին կատարվել է 5164 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 103 հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345255 դեպք, որոնցից 332304 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3451 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7989 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1511 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9500 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2586737 թեստավորում: