Այսօր` օգոստոսի 16-ին Ախալքալաքում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել, ինչի պատճառով փակվել է Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզը։
Աշխատակիցներց մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
“Մանկապարտեզն այսօրվանից փակ է: Մինչեւ մյուս մանկապարտեզների աշխատանքների վերսկսվելը փակ կմնա”, – ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը։
Նշենք, որ այսօր Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 74 նոր դեպք է հաստատվել։
Հանրային առողջապահության կենտրոնից հայտնում են, որ Ախալքալաքում կատարվել է 72 հակամարմինների արագ և 34 PCR թեստ, որից հաստատվել է 1 նոր դեպք։