Տրանսպորտային միջոց վարելիս, որի աղմուկը կգերազանցի սահմանված նորմը, կհանգեցնի տուգանքի և վարորդական իրավունքի միավորների կրճատման՝ այսպես կոչված դրիֆտը նույնպես պատժելի է դառնում:
Վրաստանի խորհրդարանն երրորդ ընթերցմամբ՝ 77 ձայնով, ընդունել է «Վարչական իրավախախտումների օրենսգրքում» և «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը, որոնք կվերաբերեն նաև ճանապարհային անվտանգության հարցերին։
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը լիագումար նիստում ներկայացրել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
Վերջինիս խոսքով, երկրորդ ընթերցումից հետո «Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում միայն խմբագրական նկատողություններ են արվել։
Մասնավորապես, փոփոխությունների մի մասը կվերաբերի արագության գերազանցման համար նախատեսված տուգանքի բարձրացմանը։ Փոփոխությունները կվերաբերվեն նաև աղմուկի կարգավորման խնդրին։ Կառավարության որոշմամբ սահմանվում է աղմուկի թույլատրելի մակարդակը, իսկ տրանսպորտային միջոցը վարելիս սահմանված աղմուկի նորմերը գերազանցելն հանգեցնում է տուգանքի և վարորդական իրավունքի միավորների կրճատման։
Տուգանքի կհանգեցնի նաև մեքենայի դիտավորյալ սահումը կամ/և սահելու հետևանքով շրջանաձև պտույտի իրականացումը, այսպես կոչված դրիֆտը՝ բացառությամբ օրենքով սահմանված կարգով անցկացվող պրոֆեսիոնալ մարզական միջոցառմանը մասնակցելիս։
Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից 15-րդ օրը, իսկ աղմուկի հետ կապված կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։