Ճապոնիայում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ից մահացել է 415 մարդ, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Reuters-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Վերջին 24 ժամում Ճապոնիայում հայտնաբերվել է վիրուսի 216 219 հաստատված դեպք՝ 4%-ով ավելի, նախորդ շաբաթվա համեմատ։
Ճապոնիան վերջին շաբաթվա ընթացքում գրանցել է COVID-19-ի դեպքերի ռեկորդային քանակ, հայտնում է Reuters-ը։