Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում մահացել է 52-ամյա հովիվը, որին հարվածել էր ցուլը։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղում, մայիսի 15-ին ցուլը հարվածել էր 52-ամյա հովվին: Կողերի հատվածում կոտրվածքներով և թոքերի վնասվածքով տուժածը սկզբից տեղափոխվել էր Ախալքալաքի շրջանային հիվանդանոց, այնուհետև ծանր վիճակի պատճառով՝ Թբիլիսիի Ալեքսանդր Ալադաշվիլիի կլինիկա, որտեղ էլ նա մահացել է:
Աղբյուրը՝ nor.ge