Հայ-վրացական սահմանին ժամեր տևած բողոքի ցույցը դադարեցվել է: Ցուցարարներին վաղը կընդունեն Հայաստանի կառավարությունում:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպանությունը ինտեսիվ կապի մեջ է Հայաստանի կառավարության և սահմանին բողոքի ակցիա անցկացնող Ջավախքի բնակիչների հետ: Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վաղը՝ դեկտեմբերի 15-ին Հայաստանի կառավարության անդամները կընդունեն ցուցարարների հինգ հոգուց բաղկացած պատվիրակությանը:
Հայ-վրացական սահմանը փակ է: Ջավախահայերը բողոքի ցույց են անում
«Մենք պայմանավորվածություն ունենք, որ վաղը 5 հոգանոց ցուցարարներից բաղկացած պատվիրակություն կգնանք Երևան և հանդիպում կունենանք Կառավարության անդամների հետ: Մենք ներկայացրել ենք խնդիրը, և բացատրեցինք իրավիճակը, որ արդեն բազմաթիվ մարդիկ կան, որոնց անձնագրերը վերցրել են և նրանք այս պահի դրությամբ Հայաստանից դուրս չեն կարող գալ: Մեզ դիմել են մոտավոր 10-15 հոգի, բայց մենք գիտենք որ այդ թիվը ավելի մեծ է, հազարների խնդիր է»- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց ցուցարարներից:
Նշենք, որ ժամեր առաջ Ջավախքի բնակիչները փակել էին հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում էին պահանջում Հայաստանի կառավարության անդամներ հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց խնդիրներին, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում:
Նման նյութեր:
Այսօր՝ ապրիլի 12-ին, Նինոծմինդայի Շրջանային ընտրական հանձնաժողովի (ՇԸՀ) նիստում Սեյրան Կյուրեղյանը վերընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդվում է Նինոծմինդայի Շրջանային ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան…
12.04.2021 | նորություններ
«100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» կառավարական ծրագրի շրջանակներում, Նինոծմինդայի մունիցիպալիտետում Էկոնոմիկայի նախարարությունն աճուրդի է հանել ոչ գյուղատնտեսական նշանակության 2 հողամաս:
12.04.2021 | նորություններ
ՀՀ քաղաքացիներ՝ քույր ու եղբայր Գրիգորյանները և երեխան, ովքեր, ըստ հետաքննության, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղում թրաֆիքինգի զոհ են դարձել, գտնվում են Վրաստանում: Հայաստանում գտվող Գրիգորյանների…
28.03.2021 | Հասարակություն
Դիլիֆ գյուղը Նինոծմինդա քաղաքից 10 կմ արեւմուտք հեռավորության վրա է գտնվում։ Այստեղ 240-250 տնտեսություն կա։ Բնակիչների հիմնական ապրուստի միջոցն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է։ Սակայն քիչ…
26.03.2021 | Հասարակություն
Online kata «Open Georgia» կարատեի մրցումների արդյունքները հայտնի են: Ախալքալաքցի մարզիկները կրկին զբաղեցրել են առաջին պատվավոր հորիզոնականները:
22.03.2021 | Հասարակություն
Նինոծմինդայի մունիցիպալիտետը այս տարի 457 400 լարի է հատկացրել քաղաքում և գյուղերում 10 մինի-մարզադաշտերի կառուցման համար: Դրանց շինարարության տենդերներն արդեն հայտարարված են:
22.03.2021 | Հասարակություն
Եֆրեմովկայում պնդում են, որ թրաֆիքինգի գործը սարքած է, և հարցաքննությունից հետո բերման են ենթարկվել նաև եղբայր և քույր Քաշումյանները, որոնց իբր գերության մեջ էին պահում…
19.03.2021 | Հասարակություն
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Մարինե Եսոյանն արձագանքել է Արմենուհի Մղդեսյանին «Ծիծեռնակ» մանկապարտեզում աշխատանքից անհիմն հեռացնելու հետ կապված մեղադրանքներին:
19.03.2021 | Հասարակություն