Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ ներկա դրությամբ մաքրման աշխատանքների հետևանքով ճանապարհներն անցանելի են։
Միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի սահման) և Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի սահման) ճանապարհներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։ Իսկ Ծալկայի ճանապարհը (Փարվանայի լեռնանցքը) բաց է միայն մարդատար և թեթև տրաանսպորտային միջոցների համար։