Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է ինտենսիվորեն հետաքննել Նինոծմինդայի մանկատան շահառուների նկատմամբ հնարավոր հանցագործությունների փաստերը: Այս մասին ասվում է գերատեսչության կողմից այսօր հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես նշված է նախարարության հայտարարությունում, քննչական և դատավարական գործողությունները, ներառյալ գործի ձևավոր անձանց հետ հարցումները, իրականացվում են շարունակաբար: Գերատեսչությունը հավաստիացնում է, որ անչափահասները մասնակցում են այդ գործողություններին` լիովին համապատասխանելով օրենքին և հաշվի առնելով երեխաների լավագույն շահերը:

«Հանրության համար հայտնի է, որ հետաքննությունը սկսելու պատճառը տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն էր: Ըստ այդմ, ՆԳՆ-ն կոչ է անում բոլոր այդ լրատվամիջոցներին, որոնք հետաքրքրված են տվյալ մանակատն թեմայով, որոնք կարող են ունենալ հետաքրքիր և անհրաժեշտ տեղեկություններ հետաքննության համար, համագործակցել հետաքննության հետ և տրամադրել տեղեկատվություն, որը կնպաստի արագ և օբյեկտիվ հետաքննությանը», – ասվում է հայտարարության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանության և Վրաստանի ՆԳՆ հետաքննության որակի մոնիտորինգի վարչությունը, ինչպես նաև գիշերօթիկ դպրոցի սաների համակարգողները, որոնք գործով վկաներ և տուժողներ են հանդիսանում, ներգրավված են հետաքննության գործընթացին:

Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ն համագործակցում է Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալության և սոցիալական աշխատողների հետ, ովքեր մոնիտորինգի նպատակով այսօր ժամանել էին մանկատուն:

Այսօր, ավելի վաղ՝ Թրաֆիքինգի զոհերին օգնության պետական ​​գործակալությունը հայտարարել էր հաստատության 16 անչափահասների խնամակալության մեկ այլ ձևին տեղափոխելու մասին:

Որբ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մանկատունը գտնվում է Վրաստանի Պատրիարքարանի ենթակայության ներքո: Տարբեր աղբյուրների համաձայն՝ այնտեղ ապրում են 60-ից 150 անչափահասներ:

Մանկատան սաների հոգեբանական և ֆիզիկական բռնության հնարավոր փաստերի մասին տեղեկատվությունը ակտիվորեն շրջանառվում է լրատվամիջոցներում:

Միևնույն ժամանակ, այնտեղ չեն թույլատրվում ոչ լրագրողները, ոչ էլ Վրաստանի ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները, որոնք պատասխանատու են ցանկացած փակ տիպի հաստատություն վերահսկելու համար, ի թիվս կառավարության այլ գերատեսչությունների:

Այս շաբաթ ՄԻՊ Նինո Լոմաջարիային հայտնի էր դարձել, որ վերջին հինգ տարվա ընթացքում ՆԳՆ-ն չորս հետաքննություն է սկսել Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի սաների նկատմամբ բռնության, այդ թվում՝ սեռական բռնության ենթադրյալ փաստերի վերաբերյալ:

Վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցան բողոքի մի շարք ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում էին, որ ՆԳՆ-ն և դատախազությունը որակյալ հետաքննություն անցկացնեն Նինոծմինդայի մանկատանը տիրող իրավիճակի վերաբերյալ:

Դրանից հետո ՆԳ նախարարությունը սկսել էր հերթական ստուգումը: Այս անգամ հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 126-1 հոդվածով, որը ենթադրում է՝ բռնություն անչափահասների նկատմամբ: