Նինոծմինդայի Փոկա գյուղում, Փարվանա լճի և Սուրբ Նինոյի անվան մենաստանի տարածքում տուրիստական ենթակառուցվածք է կառուցվելու:
Այն տարածքում, որտեղից հունիսի մեկին, նախագահը և կառավարության անդամները հավատացյալների հետ միասին “Սուրբ Նինոյի ճանապարհի” երթն էին սկսել, կառավարությունը կբարելավի ենթակառուցվածքը։ Պետական բյուջեից այս գործի համար որոշվել է հատկացնել 3 050 982 լարի։
Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հունիսի յոթին տենդեր է հայտարարել։
Ծրագիրը նախատեսում է Սուրբ Նինոյի անվան մայր մենաստանի տարածքի և նրա շրջակա միջավայրում զբոսաշրջիկային ենթակառուցվածքի, և Փարվանա լճի պատնեշի կառուցում։
Տենդերային փաստաթղթերի համաձայն նախատեսվում են հետևյալ աշխատանքները։ Ասֆալտապատվելու է մենաստանի տարածքը, կառուցվելու է ավտոկանգառ: Կառուցվելու է այցելուների կենտրոն: Կլինի խանութ-սրճարան, համտեսման սենյակ, խոհանոց, Եկեղեցական խանութ: Տարածքում կկառուցվի նաև հանրային սանհանգույց:
Տարածքում կլինեն հեծանվային արահետներ, տեղական քարե ցանկապատով և արտաքին լուսավորությամբ: Տարածքը կլինի լուսավորված և հետիոտնային ճանապարհներով: