Մայիսի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 982-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նախորդ օրը՝ մայիսի 23-ը, հանգստյան օր էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։
Մայիսի 23-ին կատարվել է 1898 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 062 006 թեստ է արվել:
Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4 394 դեպք կա, այլ պատճառով՝ 1 075։
Ապաքինվել է ևս 318 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 211 375 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 5 138: