Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում անցկացվել է 9 598 թեստ, այստեղից 5 095-ը՝ հակամարմինների արագ թեստով և 4 503-ը՝ «PCR»:
Դրականության ցուցանիշը. Օրական` 4,04%, վերջին 14 օրը` 3,99%, վերջին 7 օրը` 4,19%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 337 961 դեպք: Ապաքինվել է ևս 1 357 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 319 956:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 639 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 113 000 մարդ, օրական՝ 798:
Կարանտինային գոտիներում ունենք 91 մարդ, ստացիոնար հսկողության տակ` 4 161: