Կարզախ և Արագվա գյուղերի հանրային դպրոցների ուսուցիչների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Վարակակիրները մեկուսացված են, իսկ դպրոցները կփակվեն, թե ոչ, պարզ կդառնա վաղը՝ հոկտեմբերի 28-ին:
Ըստ ՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանի, դեռևս հայտնի չէ՝ դպրոցները կփակվեն հեռավար ուսուցման համար, թե ոչ, քանի որ Կրթության նախարարությունը փոխել է մոտեցումը նման իրավիճակների նկատմամբ։ Դեպքերը հայտնաբերվել են հոկտեմբերի 26-ին։ Դպրոցը փակելու կամ չփակելու հետ կապված նամակը կուղարկվի վաղը։ Եթե նախկինում, երբ ուսուցիչների մոտ մեկ դեպք էր հայտնաբերվում, ՀԱԿ-ը փակում էր դպրոցը, ապա այժմ այս հարցում մոտեցումը փոխվել է, և 1-2 դեպքի պատճառով հնարավոր է, որ ամբողջ դպրոցը չփակվի։
Քաղաքի 5 հանրային դպրոցներից հեռավար ուսուցումն ընթանում է 2-ում։ Գյուղական դպրոցներից Վաչիան, Կոթելիա, Տուրցխ, Ալաստան, Մերենիա և Վարևան գյուղերի դպրոցները առցանց են դասավանդում, մնացածը շարունակում են ուսումը սովորական ռեժիմով։