Հունիսի 5-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 832 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 624 մարդ, մահացել է 17 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 348 594, այստեղից ապաքինվել է 332 304 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 893:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 409 փորձարկում, այդ թվում 17 617-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 792-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.65% է, վերջին 14 օրվանը՝ 3%, վերջին 7 օրվանը՝ 2.98%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 167 332 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 791 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 27 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 435 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 619 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: